HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանոններ՝ ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ անցանկալի հաղորդագրություններից սպառողներին պաշտպանելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հաղորդում է, որ ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր իրականացնող  ընկերությունները  մշակել են մարքեթինգային բնույթ ունեցող հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ՝ պաշտպանելու սպառողների շահերը։ 

«Ծանոթացեք և տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին՝

  • Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն)  մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե օգտատերը չի տվել իր համաձայնությունը։ 
  • Համաձայնությունը տրվում է կայքում գրանցման փուլում։ Ընդ որում՝ գրանցումն իրականացնելու համար հաղորդագրությունների ստացմանը համաձայնություն տալը պարտադիր չէ․ օգտատերը կարող է նաև հրաժարվել դրանցից։
  • Եթե այնուամենայնիվ օգտատերն արդեն գրանցվել է, տվել իր համաձայնությունը, բայց հետագայում փոխել է միտքը՝ ցանկացած պահի հնարավորություն ունի հրաժարվել հաղորդագրությունների ստացումից՝ 

1․կայքի անհատական էջի կարգավորումները փոփոխելով

2․ էլեկտրոնային հաղորդակցման հավելվածների (Viber, WhatsApp և այլն) կարգավորումներից արգելափակելով դրանց ստացումը (opt out)

3․ ընկերություններին հեռախոսազանգով, ներքին հաղորդագրությամբ կամ այլ միջոցներով դիմելով, որի պարագայումը գործընթացը 3 աշխատանքային օրից ավելի չի կարող տևել։ 

4․առկա է նաև SMS հաղորդագրություններից հրաժարվելու հնարավորություն։

  • Եթե օգտատերն անժամկետ և ամբողջական արգելափակել է հաշիվը, նրան հաղորդագրություններ չեն ուղարկվի՝ անկախ այն հանգամանքից, գրանցման ընթացքում համաձայնություն տվել է, թե ոչ։
  • Եթե օգտատերը ժամանակավորապես է արգելափակել հաշիվը, այդ ժամկետում հաղորդագրություններ չի ստանա։ Ժամկետն ավարտվելուց հետո կայք մուտք գործելուց կբացվի հաղորդագրությունների ստացմանը համաձայնություն տալու նոր պատուհան, ինչպես գրանցման փուլում։

Հիշեք՝ հաղորդագրությունները պարունակում են 21+ նշումը և նախազգուշացում՝ «Խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է», և եթե ստացել եք ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրություն, ցանկացած պարագայում տվյալ հաղորդագրությունն իր մեջ պարունակում է դրանից հրաժարվելու (ապաբաժանորդագրման) տարբերակ՝ բացառությամբ SMS հաղորդագրության»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter