HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳ նախարարն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին հաղորդում են ՆԳ նախարարությունից։

«Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ոստիկանության բարեփոխումներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ արձանագրվել են տեսանելի արդյունքներ։շ

Դեսպան Քվինը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունները։ Նա ընդգծել է ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև առկա արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները, ինչը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության նոր ուղղությունների հիմք է դարձել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր ուղղություններն ու համատեղ ծրագրերը, այդ թվում՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Ոստիկանության Գվարդիայի և ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված միջոցառումները։

Կողմերն անդրադարձել են նաև կիբեռլաբորատորիայի ստեղծման, Ոստիկանության Գվարդիայի ծառայողների վերապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter