HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Մկրտչյանին ԱԺ-ում կփոխարինի Վանիկ Օհանյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ Արեն Մկրտչյանին Ազգային ժողովում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter