HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի վերաբերյալ

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է.  «Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։

Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։

Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter