HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու դեպքի առթիվ

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Պետական շահերի պաշտպանության բնագավառում մարզի դատախազության կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ 2010 թ. դեկտեմբերին Լոռու մարզի «Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հ. Մազմանյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծ փաստաթղթեր կազմելով, յուրացման եղանակով հափշտակել է վերոհիշյալ միջնակարգ դպրոցի աշխատողներին որպես օգնություն արհմիության` Սպիտակի տարածքային միության տված 463 000 դրամ գումարը:

«Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter