
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ավարտվել է: Պեկինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին ճանապարհել է Պեկինի քաղաքապետ Յին Յուն: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա:
«Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը: Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել