HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

39 մլն եվրո վարկ, 6 մլն եվրո դրամաշնորհ՝ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքել վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր: Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից վարկային միջոցներ` 39 մլն եվրո , իսկ դրամաշնորհային միջոցներ՝ 6 մլն եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter