
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
«Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը:
Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ gov.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել