HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրորեն կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերը

Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածում հստակեցվում են խուսափման դրսեւորման ձեւերը:

«Խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է Ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունը կանխելիս եւ խափանելիս, այլ նաեւ հայտնաբերելիս եւ բացահայտելիս իրավասություն է վերապահվում աջակցելու զինկոմիսարիատներին քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում եւ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Հարցը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը կամ ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու համար:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել վարժական հավաքների կազմակերպմանը, գործընթացի բարելավմանը, քաղաքացիներին ծանուցելու եղանակներին, զինկոմիսարիատներում էլեկտրոնային ծանուցման հնարավորություններին:

Կարեւորելով 25-օրյա վարժական հավաքների անցկացումը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսել է այս գործընթացում առկա խնդիրների ու դրանց լուծման կարեւորության մասին:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter