
Տնտեսական ներառում և վերականգնում՝ ԼՂ-ից տեղահանված տղամարդկանց համար. «Մարդը կարիքի մեջ» չեխական ՀԿ-ի նախաձեռնությունը
«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Տնտեսական ներառում և վերականգնում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար Արագածոտնի մարզում» նախաձեռնության մասին, որը միտված է անմիջականորեն աջակցելու տեղահանված տղամարդկանց։
«Նախաձեռնությունից կարող են օգտվել ԼՂ-ից տեղահանված և Արագածոտնի մարզում բնակվող 45-ից տարեկանից բարձր տղամարդիկ։ Առաջարկվող նախաձեռնության շրջանակում նախատեսում ենք ապահովել համապարփակ և համալիր աջակցություն ամբողջ ընտանիքին՝ միաժամանակ առաջնահերթություն տալով տղամարդկանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, աշխատանք գտնելուն կամ փոքր ընտանեկան բիզնես զարգացնելուն։
Մասնակիցները կընտրվեն ընտանիքի հետ հանդիպման ընթացքում կատարված կարիքի գնահատման հիման վրա։ Մշակված զարգացման պլանի հիման վրա ընտանիքի հետ համատեղ կքննարկվի նպատակային աջակցությունը, որը կարող է ներառել՝
- մասնագիտական ուսուցում կամ աշխատանքի վայրում կարողությունների զարգացում,
- սարքավորումներ/գործիքներ փոքր բիզնեսի համար (մասնագիտացված սարքավորումներ այգեգործական պարագաներ և այլն),
- երեխայի, տարեցների խնամքի ծառայություններ,
- հոգեբանական խորհրդատվություն
- սոցիալականացման և վերաինտեգրման միջոցառումներ։
Ովքեր կարող են դիմել․
- ԼՂ-ից տեղահանված տղամարդիկ, և նրանց ընտանիքները ովքեր ներկայումս բնակվում են և պլանավորում են շարունակել բնակությունը Արագածոտնի մարզում։
- Պատերազմի մասնակիցներ, ովքեր ձգտում են ստանալ նոր մասնագիտություն և/կամ զբաղվել փոքր բիզնեսով/ձեռներեցությամբ։
Առաջին փուլի դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 21-ը, իսկ սեպտեմբերի 10-22-ը կկազմակերպվեն տնայցեր, որոնց արդյունքում, հանձնաժողովի կողմից կընտրվեն մասնակիցները։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 095 85 00 19 հեռախոսահամարով, ինչպես նաև, սեպտեմբերի 10-ին, ժամը 14։00, հետարքրված անձանց հետ տեղի կունենա տեղեկատվական հանդիպում Արագածոնի մարզպետարանի շենքում՝ ք․ Աշտարակ Վարդգես Պետրոսյան փող., 4 շենք հասցեում։
Հայտի ձևը՝ այստեղ»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել