HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ինքը կարող է գալ Կիև». Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Մոսկվայում հանդիպման Պուտինի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի կարող մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ Այդ մասին նա նշել է ABC News-ին տված հարցազրույցում։ 

«Ինքը կարող է գալ Կիև»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Վլադիմիր Զելենսկիի կարծիքով՝ եթե մարդը «չի ցանկանում հանդիպել պատերազմի ժամանակ, նա, իհարկե, կարող է առաջարկել մի բան, որն անընդունելի կլինի իմ կամ ուրիշների համար»։

«Ես չեմ կարող մեկնել Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր ենթարկվում է հրթիռակոծության։ Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի մայրաքաղաք»,- հայտարարել է նա։

Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ Պուտինը «հասկանում է դա»։

Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահն առաջարկում է հանդիպել Մոսկվայում նրա համար, որ իրականում հետաձգի այդ հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Պուտինը «խաղ է խաղում Միացյալ Նահանգների հետ»։

Այս շաբաթ Վլադիմիր Պուտինը երկու անգամ նշել է, որ պատրաստ է Մոսկվայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ընդ որում, ՌԴ նախագահի խոսքով, նա այդ հանդիպման մեջ որևէ հատուկ իմաստ չի տեսնում։

«Եթե իրոք ինչ-որ մեկը ցանկանում է մեզ հետ հանդիպել, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան»,- սեպտեմբերի 5-ին Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ասել է Պուտինը։

Զելենսկին դեռ սեպտեմբերի 4-ին էր հայտարարել, որ Պուտինի հետ բանակցությունների նպատակով չի մեկնի Մոսկվա։

«Ամերիկացի գործընկերները մեզ փոխանցել են, որ Պուտինն ինձ հրավիրել է Մոսկվա։ Ես կարծում եմ, որ եթե չես ուզում, որ հանդիպում լինի, ինձ պետք է հրավիրել Մոսկվա»,- Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր Ուկրաինայի նախագահը։

Կոլաժի լուսանկարները՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter