Հայաստանում կստեղծվի համատեղ մարդասիրական օգնությունների կովկասյան տարածաշրջանային կենտրոն
Հայաստանում ստեղծվելու է ՀՀ և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ մարդասիրական օգնությունների կովկասյան տարածաշրջանային կենտրոն։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի նիստում:
Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանի առաջարկությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնները պետք է ամենօրյա կապ պահպանեն և իրականացնեն տեղեկատվության փոխանակում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել