HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիայի վարչապետը որոշել է հրաժարական տալ

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան որոշել է հրաժարական տալ։ Այդ մասին հայտնում են NHK հեռուստաընկերությունն ու Reuters գործակալությունը։ Որպես պատճառ նշվում է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում առկա տարաձայնությունները։

Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը ավելի վաղ չէր մեկնաբանել Reuters-ի հրապարակումը։ Սակայն մոտ մեկ ժամ առաջ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իսիբան հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ իշխող կուսակցության նախագահի, հետևաբար նաև վարչապետի պաշտոններից։ «Ես որոշել եմ հեռանալ ԼԴԿ-ի նախագահի պաշտոնից։ <...> Հիմա այդ ժամանակը եկել է, քանի որ ավարտվել են ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները»,- նշել է նա։

Ինչպես գրում են ճապոնական լրատվամիջոցները, կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից Իսիբայի հրաժարականի որոշումը կապված է կուսակցության ներսում պառակտումից խուսափելու հետ։ Հուլիսին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավորած կոալիցիան կորցրեց մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում։ Կուսակցության 70-ամյա պատմության մեջ դա տեղի ունեցավ առաջին անգամ։

Պարտությունից հետո նրա կուսակիցները Իսիբային կոչ էին անում հրաժարական տալ, սակայն վերջինս հրաժարվում էր։ 

Շիգերու Իսիբան վարչապետի պաշտոնն ստանձնեց 2024 թվականի հոկտեմբերին՝ խոստանալով պայքարել Ճապոնիայում գնաճի դեմ, ինչպես նաև փոփոխություններ իրականացնել իշխող կուսակցությունում։ Ինչպես նշում է NHK-ը, շուտով կուսակցությունը ներքաշվեց մի շարք սկանդալների մեջ, որոնք կապված էին միջոցների կուտակման հետ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter