HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ շաբաթում Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 430 հազար զանգ

Անցած շաբաթվա ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 430 հազարից ավելի զանգ։ Նույն ժամանակահատվածում «1-02» ծառայությունում ստացվել է մոտ 170 հազար, իսկ շտապօգնության ծառայությունում՝ շուրջ 200 հազար ահազանգ։

«Սա վկայում է կարճ ժամանակում բնակչության կողմից «911» ծառայության ձեռք բերած մեծ վստահության մասին։ «911» հեռախոսահամարով ստացված որևէ զանգ չպետք է մնա անպատասխան։ Մարդիկ պետք է իմանան, որ կա այդպիսի մի ծառայություն, որը ցանկացած պահի պատրաստ է օգնության ձեռք մեկնել դժվար իրավիճակում հայտնված մարդուն»,- այսօր՝ ԱԻՆ-ում տեղի ունեցած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, ասել է նախարար Արմեն Երիցյանը:

Նա հանձնարարել է նվազագույնի հասցնել ՃԿԿ-ում ահազանգ-արձագանք ժամանակահատվածը։ Շուտով բոլոր հրշեջ մասերում և հրշեջ մեքենաների վրա կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կօգնեն գրեթե ամբողջությամբ վերահսկել արտակարգ պատահարներին արձագանքման գործընթացը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter