HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Վարդապետյանը Սինգապուրում հանդիպել է Շվեդիայի Թագավորության գլխավոր դատախազին

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության գլխավոր դատախազ Կատարինա Յոհանսոն Վելինին: Այս մասին հաղորդում է Դատախազությունը։

«Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա կայանալիք ժողովի ընթացքում:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Կատարինա Վելինին՝ ԴՄԱ համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման հրավերն ընդունելու, համագործակցության առաջնահերթություններն ուղենշելու և քրեական արդարադատության մարտահրավերները համագործակցված դիմակայելու հանձնառության համար։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել քրեական գործերով Հայաստանի և Շվեդիայի միջև միջազգային-իրավական համագործակցության զարգացման հնարավորություններին և Եվրաջասթի շրջանակում փոխգործակցության խորացման հեռանկարներին»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Կատարինա Յոհանսոն Վելինը և Աննա Վարդապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter