HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի կրթության և դաստիրակության նախարարին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն այցը եզրափակել է ԻԻՀ կրթության և դաստիարակության նախարար Ալիռեզա Քազեմիի հետ հանդիպմամբ:

«Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, ՀՀ պատվիրակության մյուս անդամները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հագեցած օրակարգի ապահովման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ համագործակցությունը: ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրա գլխավորած պատվիրակության՝ ավելի վաղ Հայաստան կատարած այցը երկու բարեկամ պետությունների կապերի ամրապնդման ու փոխհամագործակցության զարգացման խթան է հանդիսացել: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության շրջանակում կրթության ոլորտի փոխգործակցությունն առանցքային նշանակություն ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման զարգացմանը վերաբերող հարցեր: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Իրանի հանրակրթական դպրոցներում հայերենի ուսուցման հնարավորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ինչպես ուսումնական նյութերի տրամադրման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման հարցում: Այս համատեքստում կարևորվել է իրանահայ համայնքի կարևոր դերակատարումը:
ԻԻՀ կրթության և դաստիարակության նախարար Ալիռեզա Քազեմին, ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության այցը, կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել պարսկերենի ուսուցման շուրջ գործադրվող ջանքերի համար:

Ալիռեզա Քազեմին փոխանցել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման ուղղությամբ՝ այն դիտարկելով որպես նորարարական մոդել կրթության ոլորտում։
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության հայաստանյան փորձը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի խրախուսման ուղղությամբ կազմակերպվող մրցաշարերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ուղղությամբ համագործակցության հեռանկարներին:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter