HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝  Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գլխավոր ժողովում, ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ: Այս մասին հաղորդում է Դատախազության լրատվական ծառայությունը։

«Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից:

Գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ առաջադրվել էր առաջին անգամ:

Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել դատախազներին ամբողջ աշխարհում՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։

Նշենք, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին մասնակցելու համար Սինգապուրի Հանրապետություն են ժամանել շուրջ 450 մասնակիցներ՝ աշխարհի 80 երկրներից»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter