HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի բալոնը պայթել է. տուժածի վիճակը ծանր է

Օգոստոսի 19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի նկուղում, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը բնակիչները նկուղից դուրս են բերել տարբեր աստիճանի այրվածքներ ստացած, 1956 թ. ծնված Հմայակ Պետրոսյանին և տեղափոխել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։ Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Նկուղում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն: Այրվել է գազի բալոն և կենցաղային աղբ' 20 քմ մակերեսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter