
Արտյոմ Սմբատյանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,- նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Արտյոմ Սմբատյանը նախկինում զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել