Արտյոմ Սուջյանը՝ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սուջյանը 2025 թվականի սեպտեմբերի 10-ից կնշանակվի վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արտյոմ Սուջյանին 2025 թվականի սեպտեմբերի 10-ից նշանակել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ նախկինում Արտյոմ Սուջյանը զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը:
Լուսանկարը՝ Արտյոմ Սուջյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել