HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է «Ուազի» միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Քննչական կոմիտեիից հայտնում են, որ ավարտվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2025 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզում գտնվող ամառանոցի տարածքում Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն, թշնամական հարաբերություններ ունենալով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը փորձել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter