Թբիլիսի-Վերին Լարս ավտոճանապարհը երկու կողմերից ժամանակավորապես սահմանափակված է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տեղի ունեցել (Թբիլիսի-Վերին Լարս ավտոճանապարհին): Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմերից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել