HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Պամելա Քոուլին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

«Կողմերն անդրադարձել են 2025թ. օգոստոսի 26-ին Երևանում անցկացված Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի արդյունքներին՝ նախանշելով առաջիկա անելիքները:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը և վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը նոր՝ Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Միացյալ Թագավորության դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter