Ավտովթար Սամտրեդիա-Քոբուլեթի ավտոճանապարհին. տուժել է 2 հայ
Օգոստոսի 19-ին քաղաքացի Ա. Գասպարյանից ահազանգ է ստացվել, որ Վրաստանի տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, ավտոմեքենայում եղել են վերջինիս որդին և հարազատները: Քաղաքացին ցանկանում է նրանց մասին տեղեկություն ստանալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԿ-ն կապ է հաստատել ավտոմեքենայի վարորդի հետ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Սամտրեդիա-Քոբուլեթի ավտոճանապարհին: «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Ուղևորներ՝ 2004 թ. ծնված Մարի և 1981թ. ծնված Լիլյա Մովսիսյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
«Կապ է հաստատվել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, ովքեր վստհեցրել են, որ ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին օգնելու համար»,- հայտնում է արտակարգ իրավիաճկների նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել