Անահիտ Ավանեսյանն անձնակազմին է ներկայացրել Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նորանշանակ տնօրենին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անձնակազմին է ներկայացրել Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Ծառուկյանին:
«ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր ղեկավար ունի:
Համատեղ, թիմային ջանքերով պետք է անենք ամենը, որ կենտրոնն իր արժանավայել տեղն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ տարածաշրջանում:
Կարևորում եմ կենտրոնի անցած շրջափուլը, զարգացման տեմպը, նաև գիտեմ, որ ՈՒԱԿ-ը ունի մեծ պոտենցիալ` դառնալու պացիենտակենտրոն բուժհաստատություն, առաջատար նաև գիտահետազոտական, կլինիկական փորձարկումների առումով:
Պարոն Ծառուկյանին և ամբողջ անձնակազմին մաղթում եմ արգասաբեր աշխատանք` ի շահ մեր ժողովրդի, մեր երկրի»,-ասված է նախարարի գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել