HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին

Հայաստան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման»,- գրել է Պապիկյանը։

Հիշեցնենք՝  նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությունում Լըկորնյուն զբաղեցնում էր զինված ուժերի նախարարի պաշտոնը։ Բայրուին երկու օր առաջ ֆրանսիական խորհրդարանն անվստահություն էր հայտնել։

Լուսանկարում՝  Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն (արխիվային)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter