HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահարներ Սևանա լճում. ջրափրկարարները օգնել են քաղաքացիներին

Օգոստոսի 19-ին՝ Սևանա լճում հերթապահություն իրականաց­նելիս, ջրափրկարարները «Ոսկե ափ» և «Ֆլամինգո» լողափների մոտակայքում հանգստացողների օգնությամբ լճից դուրս են բերել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Ռազմիկ Պետրոսյանին:

Նախնական տվյալներով տուժածը ջուրը ցատկելիս վնասել է ողնաշարը և տեղափոխվել է Սևանի, այնուհետև Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Օգոստոսի 19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան լճի «Վիկտորիա» լողափի մոտակայքում (Սևան-Շորժա ավտոճանապարհի 15-րդ կմ) մոտորանավակ է շրջվել, լճի մեջ է հայտնվել 2 քաղաքացի. անհրաժեշտ է փրկա­րար­ների օգ­նությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ ջրափրկարար ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները լճից դուրս են բերել Երևանի Խ.Խաչատրյան փողոցի թիվ 1 տան բնակիչներ, 1981 թ. ծնված Մարտին Հայրապետյանին և 1983 թ. ծնված Ագնեսա Զադոյանին: Տուժածներին «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն, տեղափոխման կարիք չի առաջացել:

Օգոստոսի 19-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 6-7 կմ-ի մոտ՝ Սևանա լճում, ափից մոտ 40 մ հեռավո­րու­թյան վրա, մարդ է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները և Գավառ քաղաքի ոստիկանության աշխատակիցները, համատեղ ուժերով հե­տա­խու­զելով տարածքը, խեղդվող քաղաքացուն չեն հայտնաբերել:

Ոստիկանությունից հաղորդել են, որ հաջողվել է կապ հաստատել ահազանգողի հետ, և վերջինս տեղեկացրել է, որ քաղաքացին ականատեսների օգ­նու­թյամբ դուրս է եկել ափ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter