HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 մլրդ 775 մլն դրամ՝ «COP 17» համաժողովի կազմակերպման համար

Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 11-ի նիստում հավանության արժանացրեց Կառավարության որոշման նախագիծը 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17- ՄԱԿ Կենսաբազմազանության կողմերի համաժողով) «Մերիդիան» էքսպոկենտրոնում անցկացնելու մասին։

Այդ նպատակով, ըստ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի, «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։

«Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում և 5 մլրդ 775 մլն դրամը կուղղվի «COP 17» համաժողովի կազմակերպմանը։

Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա` ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել էինք «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ դիտարկելու կենտրոնի ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալու համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկներին»,- ասված է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ COP 17 համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:

Լուսանկարը՝ Կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter