HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պետական ջազ նվագախումբը բացում է նոր համերգային շրջանը

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կբացի իր նոր համերգային շրջանը «Urban Sketches» («Քաղաքային էսքիզներ») ծրագրով՝ ներկայացնելով հայկական ժամանակակից երաժշտությունը։

«Այս նոր և պրեմիերաներով հագեցած ծրագրում կհնչեն Հայաստանի առաջատար երաժիշտների ստեղծագործություններ՝ գրված ժամանակակից երաժշտական լեզվով ու արտահայտչականությամբ։

Երիտասարդական ու ոգեշնչող, քնարական ու խոհական հնչողությունն իր բոլոր գույներով՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի փայլուն կազմի կատարմամբ։

Կլինեն հատուկ հյուրեր, անակնկալներ և թարմ ու որակյալ երաժշտություն։ Ժամանակակից հայկական ջազին ծանոթանալու և երաժշտական մշակույթին հաղորդակցվելու ձեր լավագույն հնարավորություններից մեկից օգտվելու համար սպասում ենք ձեզ սեպտեմբերի 14-ի՝ ժամը 20:00-ին, Բաղրամյան 17 հասցեով»,- ասված է նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ նվագախմբի լրատվական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter