HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

«Ըստ այդմ՝ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,765,685.1 հազար դրամ սուբվենցիոն ծրագրերի՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ կհամաֆինանսավորվի 19 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր՝ Արագածոտն՝ 2, Արարատ՝ 4, Արմավիր՝ 7, Լոռի՝ 2, Կոտայք՝ 5, Շիրակ 1, Սյունիք՝ 3, Տավուշ՝ 2: Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս որոշմամբ 2025 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար արդեն իսկ հատկացվել է 13 մլրդ 322 մլն դրամ:

Վարչապետը ներկայացրել է որոշմամբ ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը: Գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզ՝ Ապարան համայնքի Երնջատափ բնակավայրի բազմամուտք 2 բնակելի շենքերի մուտքերի վերանորոգում (ավարտված, վերանորոգվել է 2 շենքի ընդհանուր 1897 քմ մակերեսով տարածքը, շահառուները՝ 250 բնակիչ), Աշտարակ համայնքի Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Բյուրական, Լեռնարոտ, Կոշ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Տեղեր, Օշական և Օրգով բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85 %, ասֆալտապատվել է 9,7 կմ ճանապարհ), Արարատի մարզ՝ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Սալակիթներ փողոցի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 307 մ ճանապարհ), Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ /1-ին փուլ / (ավարտված, ասֆալտապատվել է 303 մ ճանապարհ), Արարատ համայնքի Արարատ, Ավշար, Նոյակերտ, գ․Արարատ, Արմաշ, Պ․ Սևակ, Ուրցալանջ և Զանգակատուն բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում LED լուսատուներով /1-ին փուլ / 26,795.1 (ավարտված, կառուցվել է 3,9 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 128 հենասյուն և նույնքան ԼԵԴ լուսատու), Վեդի համայնքի Սիսավան բնակավայրում մանկապարտեզի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 40 %, նախատեսվում է կառուցել 411,4 քմ ընդհանուր մակերեսով, 90 սանի համար նախատեսված մանկապարտեզ), Արմավիրի մարզ՝ Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցում 34,692.1 (ավարտված, կառուցվել է 17,4 կմ ջրագիծ, շահառուները՝ 400 տնտեսություն), Վաղարշապատ համայնքի Ամբերդ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում (ավարտված, կառուցվել է 3,5 կմ ներտնտեսային ոռոգման ջրագիծ, ոռոգելի տարածքը կավելանա շուրջ 98 հա-ով, շահառուները` 105 տնտեսություն), Արաքս համայնքի Ապագա բնակավայրի 7-րդ, 15-րդ փողոցների և Արաքս բնակավայրի 200մ երկարության ճանապարհի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 700 մ ճանապարհ), Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 11 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55%, նախատեսվում է հիմնանորոգել երկհարկանի շենքը՝ 1722 քմ ընդհանուր մակերեսով, բարեկարգել բակային տարածքը՝ 7860 քմ, շահառուները՝ 165 սան), Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Ջիվանի - Ե. Չարենց փողոցների միջև ընկած օղակաձև հատվածի հիմնանորոգում, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցի մի հատվածի կառուցում (ավարտված, հիմնանորոգվել/կառուցվել է 1,17 կմ երկարությամբ ճանապարհ), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 4-րդ թաղամաս 1-ին փողոցի 2-րդ նրբանցք, Հայկավան բնակավայրի 6-րդ փողոցի գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 326 մ երկարությամբ գազատար, շահառուները՝ 56 տնտեսություն), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի թիվ 3 մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգում (ավարտված, բարեկարգվել է 6100քմ բակային տարածք, կառուցվել են 6 տաղավար, անցուղիներ և խաղահրապարակ, շահառուները՝ շուրջ 270 սան), Լոռու մարզ՝ Ալավերդի համայնքի Ալավերդի և Ակներ բնակավայրերի ներհամայնքային հանրային տրանսպորտի երթուղային ցանցի սպասարկման համար ավտոբուսների ձեռքբերում (ավարտված, 5 ավտոբուսները մատակարարված են), Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 5-րդ փողոցի փոքր հրապարակի բարեկարգում (ավարտված, բարեկարգվել է 957քմ տարածք), Կոտայքի մարզ՝ Նաիրի համայնքի Եղվարդ, Քասախ, Պռոշյան բնակավայրերում ջրահեռացման ցանցերի կառուցում (ավարտված, կառուցվել է 3,7 կմ ջրատար խողովակաշար, շահառուները` 535 տնտեսություն), Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցի, Նուռնուս բնակավայրի 1-ին փողոցի և Ջրաբեր բնակավայրի 3-րդ փողոցի ու 3-րդ նրբանցքի սալարկման աշխատանքներ (ավարտված, սալարկվել է 1,2 կմ ճանապարհ, շահառուները` 125 տնտեսություն), Գառնի համայնքի Գառնի և Գեղարդ բնակավայրերի գազատարների կառուցում (ավարտված, կառուցվել է 2,6 կմ գազատար, շահառուները՝ 75 տնտեսություն), Ծաղկաձոր համայնքի Փյունիկ բնակավայրի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, հիմնանորոգվել է 730 մ ճանապարհ), Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, հիմնանորոգվել է 1,1 կմ ճանապարհ), Շիրակի մարզ՝ Անի համայնքի Մարալիկ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում (ավարտված, կառուցվել է 4կմ կոյուղագիծ, շահառուները՝ 2000 բնակիչ), Սյունիքի մարզ՝ Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 98 %, ծրագրով իրականացվում է 13,5 կմ ջրագծի, 1 հատ ՕԿՋ-ի և 5 հատ ջրհավաք ավազանի կառուցում, շահառուները՝ 1040 բնակիչ), Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում մանկապարտեզի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55%, նախատեսվում է կառուցել 214 քմ ընդհանուր մակերեսով, 25 սանի համար նախատեսված մանկապարտեզ), Կապան համայնքի Կապան բնակավայրի Երկաթուղայինների փողոցի թիվ 1, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի բակերի նորոգում և ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, ասֆալտապատվել է 320 մ ճանապարհ), Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Ազատամուտ, բնակավայրի ճանապարհների և բակերի հիմնանորոգում ասֆալտապատմամբ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, հիմնանորոգվել է 285 մ ճանապարհ), Նոյեմբերյան համայնքի Կողբ, Այրում բնակավայրերի փողոցների տուֆապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, տուֆապատվել է 1 կմ ճանապարհ)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter