
Արմեն Դանիելյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու
Ազգային ժողովը 65 կողմ ձայնով Արմեն Դանիելյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65 պատգամավոր: Նելլի Բաղդասարյանի թեկնածության օգտին քվեարկողներ չեն եղել: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Վճռաբեկ դատարանի դատավորին նշանակելու է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ:
Լուսանկարը՝ ԱԺ կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել