HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվել է պետությանը պատճառված 80 մլն դրամ վնասը

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանրամեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող չորս անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարը, գործելով խմբի կազմում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով 2023-2024 թվականների ընթացքում թաքցրել է նշված անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության հարկման օբյեկտը և հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։

«Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի մարտի 25-ին դատախազի կողմից որոշում է կայացվել անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 80 մլն դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter