HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում գիշերային լուսավորությունը կլինի անխափան

Երևանում գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գիշերային ժամերին կերկարաձգվի: Ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեսական լուսավորման աշխատանքները:

Այսօր՝ քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում, հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի այրված լամպերն ու կարճ ժամկետում վերականգնել վթարները՝ ներառելով նաև բակային տարածքները՝ անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով:

Մեկնաբանություններ (2)

Արամ
Անխոսք Երևանի կենտրոնը գիշերներին շատ գեղեցիկ է դիտվում գեղարվեստական լուսավորության շնորհիվ: Սակայն այն երևանցիները որոնք ապրում են վայրերում որտեղ տարիներով իսկպառ բացակայել է փողոցների և նրբանցքների տարրական լուսավորումը դժվար թե ուրախանան ծենքերի դեկորատիվ լուսավորմամբ: Լավ կլիներ եթե Տարոն Մարգարյան նախ հանձնարարեր ավարտին հասցնել Երևանի բոլոր փղոցների, նրբանցքների և բակերի լուսավորությունը ինչպես խոստացել եր, ու նոր հետո որոշեր անցնել դեկորատիվ լուսավորությանը: Այսօրվա վիճակը նման է այն դեպքին երբ մարդ ման է գալիս ծակ կոշիկներով ու մաշված շալվարով բայց որոշում է գնել ադամանդե մատանի ուրիշներին զարմացնելու համար:
Arsen
Asvats e vor bakayin taratsqnern en lusavorvelu.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter