HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան Մարգարայի անցակետով

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ Հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի անցակետում, նրան դիմավորել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Սա Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի արդեն յոթերորդ հանդիպումն է, բայց առաջին անգամ է, որ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում։

Հատուկ  բանագնացների առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2022-ի հունվարի 14-ին, Մոսկվայում։ Այս հանդիպումն ավելի շատ ծանոթության նպատակ ուներ։ Բանագնացները նախնական մտքեր էին փոխանակել կարգավորման ընթացքի վերաբերյալ։ 

Ռուբինյանի ու Քըլըչի երկրորդ, երրորդ և չորրորդ հանդիպումները տեղի ունեցան Վիեննայում՝ համապատասխանաբար 2022-ի փետրվարի 22-ին, մայիսի 2-ին և հուլիսի 1-ին։ Չորրորդ հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվեցին հնարավոր ամենասեղմ ժամկետներում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ 

Հայաստանը նույնիսկ վերակառուցեց Մարգարայի սահմանային անցակետը։ Սակայն,  երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը այդպես էլ չբացվեց։

Ռուբինյանի ու Քըլըչի հինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ 2024-ի հուլիսի 26-ին։ Երկու երկրների բանագնացները հանդիպեցին հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետում։

Վերջին անգամ նրանք հանդիպել էին այս տարվա ապրիլին, Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter