Երևանի կենտրոնական փողոցների ցայտաղբյուրների վերագործարկման աշխատանքներն ավարտվել են
Երևանի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներն ավարտվել են քաղաքապետարանի 2012թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում:
Այսօր՝ քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում, զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է նաև բակային տարածքներում:
Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ ցայտաղբյուրների բարեկարգման ու վերագործարկման աշխատանքները գոհունակություն են առաջացրել ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի հյուրերի շրջանում: Նա փոխանցել է ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ քաղաքապետի հանձնարարականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել