HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ զինծառայողը պարգևատրվել է ՀՀ կարմիրգրքյան արջի քոթոթին փրկելու համար

Հուլիսի 9-ին ՊՆ կապիտան Է. Ս. Մկրտչյանը Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում նկատել էր ուժասպառ ու անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթ և անմիջապես կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) հետ։ Այս մասին հայտնում է ԲԸՏՄ լրատվականը։

«Նույն օրը ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի հյուծված քոթոթին նախնական խնամքի համար փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն, որից հետո քոթոթը տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ բնական միջավայրում ստանում է հատուկ խնամք։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հրամանով ՊՆ կապիտան Է. Ս. Մկրտչյանը պարգևատրվել է շնորհակալագրով։

ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը շնորհակալագիրը հանձնելիս երախտագիտություն է հայտնել զինծառայողին՝ կենսաբազմազանության նկատմամբ ցուցաբերած հոգատար և պատասխանատու վերաբերմունքի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter