HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է ոռոգման նպատակով Սևանա լճից բացթողման 170 մլն մ3 չափաքանակը փոխել՝ դարձնելով մինչեւ 200 մլն մ3

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի 2025 թվականի սեպտեմբերի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունից։

Նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն ԱԺ որոշմամբ կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ այն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի տեղեկացմամբ առաջարկվում է փոխել օրենքով սահմանված՝ ոռոգման նպատակով Սեւանա լճից 2025 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչեւ 200 մլն մ3:

Նախարարի խոսքով՝ խնդիրը պայմանավորված է տեւական շոգ եւ չոր եղանակային պայմաններով:

Ըստ նախաձեռնության հիմնավորման՝ նշված դեֆիցիտը մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար հրատապ է եւ անհրաժեշտ է լրացնել Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողումներով՝ մինչեւ 30 մլն մ3:

Դավիթ Խուդաթյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter