
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ վիճակը եւ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։
ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը` ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ապահովման եւ անվտանգային համակարգի կատարելագործման հարցերում օժանդակության անհրաժեշտությունը:
Դեսպանները, իրենց հերթին, ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման, կառավարման արդյունավետության բարձրացման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:
Մեկնաբանել