Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հաղորդում է, որ սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։ Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
.jpg)
Մայրաքաղաքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել