
18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում Հայաստանի հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) և Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):
Փարիզում ընթացող մրցումներում Մանուկյանը հաղթահարել է որակավորման փուլը և դուրս է եկել եզրափակիչ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Լուսանկարում՝ Համլետ Մանուկյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել