Ապօրինի ջրօգտագործման կասեցումներ Արարատի և Լոռու մարզերում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմnից հայտնում են, որ արձանագրվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
«Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի լվացում իրականացնող «Հելլա Սիստեմս» ՍՊԸ-ն տարածքում առկա մակերևութային ջրային ռեսուրսից 4 էլեկտրական պոմպի միջոցով կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
Լոռու մարզի Գուգարք բնակավայրում քարամշակմամբ զբաղվող «Իգոր Սաքանյան Ալիկի» Ա/Ձ-ն արտադրամասի հարակից տարածքով հոսող մակերևութային ջրային ռեսուրսից իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։
ԲԸՏՄ Արարատի և Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել