HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Արտաքին գործերի նախարարաությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

«Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը, որը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների բովանդակության շարունակական հարստացմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համատեքստում ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների և համապատասխանաբար տարածաշրջանում հաստատված խաղաղության և հաղորդակցությունների ցանցի ընդլայնման կարևորությունը:

Հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արարատ Միրզոյանը դեսպան Իմանբաևին հանձնել է Բարեկամության շքանշան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter