
Բռնաբարության հոդվածով քրգործ հարուցվեց
Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 138 հոդվածի 1-ին մասով՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակից օգտվելով, որը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով:
Գործը հարուցվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Մարինե Վարդումյանի հաղորդման հիման վրա: Նա հայտնել էր, որ իր դասախոսը՝ Արամ Համբարյանը, օգտվելով իր դիրքից, քննությունը չնշանակելու և ինստիտուտից դուրս թողնելու սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ՝ այն էլ ոչ մեկ անգամ. առաջին անգամ՝ Վանաձոր քաղաքի Վանաձոր կոչվող հանդամասում, երկրորդ անգամ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գտնվող «Լոռի» հանգստյան տանը:
Դասախոսի ասելով՝ սակայն, նախկին ուսանողուհին իր կամքով է գնացել«Լոռի» հանգստյան տուն: Այդ մասին նա գրել է գրություն, այնտեղից հեռախոսով խոսել է իր հարազատի հետ: Հանգստյան տան աշխատակիցներն էլ, նրա ասելով, կվկայեն իրենց ջերմ հարաբերությունների մասին: Հաջորդ օրն էլ իր հայրական տուն է տարել աղջկան, որտեղ արարողակարգ է կատարվել նրանց երկուսի բարեկամների մասնակցությամբ: Պարզապես բացահայտելով աղջկա նամակագրությունը ինչ-որ տղամարդու հետ՝ հետ է ուղարկել նրան, վերջինս էլ փորձում է վրեժխնդիր լինել:
Մեկնաբանել