
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը
2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։
Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։
Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել