HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է վերջին տարիներին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իտալիա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթական, մշակութային, տեխնոլոգիական և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ներկա վիճակին և հեռանկարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter