HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին Փարիզում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ:

«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և մշակույթի ոլորտներում հաստատված համագործակցության ծրագրերը, դրանց զարգացման ու ընդլայնման հեռանկարները։

Քննարկվել է նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը: Այդ համատեքստում ընդգծվել է մշտապես միմյանց աջակցելու, ինչպես նաև երկու երկրների համար զգայուն և առանձնակի կարևորություն ունեցող հարցերի շուրջ մոտեցումների մերձեցման նպատակով լրացուցիչ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի: Այս համատեքստում առանձնահատուկ շեշտվել է Ֆրանսիայի դրական դերակատարությունն այդ օրակարգն ընդլայնելու և առաջ մղելու հարցում:

Հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի շուրջ։

Կողմերը քննարկել են հաջորդ տարի Հայաստանում կայանալիք երկու խոշոր միջազգային միջոցառումների՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման համատեքստում համագործակցության հնարավորությունները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային առավել ուշագրավ թեմաների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter