HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի: Այդ գործում երկրի ղեկավարն ընդգծել է Մեհդի Սոբհանիի անձնական ներդրումը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախորդ ամիս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը:

Մեհդի Սոբհանին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը ակտիվ և արդյունավետ երկխոսության համար՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերի ամրապնդման համար: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս կանի ամեն ինչ՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար:

Վարչապետը դեսպան Սոբհանիին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Մեհդի Սոբհանին և Նիկոլ Փաշինյանը / ©primeminister.am 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter