Ժաննա Հարությունյանն ընտրվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն
Այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Օրակարգում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր:
Մրցույթին ներկայացվել էր 2 վավեր հայտ: Թեկնածուները հոգաբարձուների խորհրդին ներկայացրել են հիմնադրամի զարգացման իրենց հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին:
Համաձայն ընթացակարգի` փակ գաղտնի քվեարկությամբ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել Ժաննա Հարությունյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ժաննա Հարությունյանը 2025 թվականի հուլիսից ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
«Ժաննա Հարությունյանը հանրակրթության ոլորտում մասնագիտական գործունեության երկար տարիների փորձ ունի․ մինչ այս զբաղեցրել է Երևանի թիվ 152 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը /նախորդ տարի ճանաչվել է լավագույն տնօրեն/, շուրջ 15 տարի աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, դասավանդել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոնում, իրականացրել է վերապատրաստումներ, ներգրավված է եղել 7-9-րդ դասարանների «Գրականություն» առարկայի չափորոշչի մշակման խմբում»,- նշվում է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել