HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը և դեսպանի հետ մտքեր փոխանակել համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարին: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրին, պարենային և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter