Արմեն Գրիգորյանը հրաժեշտի ընթրիք է ունեցել Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ
Սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին հրաժեշտի ընթրիք են ունեցել վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։
«ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին Հայաստան-Իրան բազմաոլորտ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի վրա: Քարտուղարը շնորհավորել է դեսպանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին կառուցողական համագործակցության համար և ընդգծել, որ հնարավորության սահմաններում ներդրել է բոլոր ջանքերը Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Դեսպանը նաև ընգծել է, որ Հայաստանից տանում է միմիայն ջերմ հիշողություններ:
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել